Հայտնի են «Գանձասար-Կապանի» առաջիկա մրցակիցները

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Գանձասար-Կապանը» կացնկացնի ստուգողական հանդիպումներ: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ արդեն հայտնի են մրցակիցները:

Հուլիսի 23-ին Աշոտ Բարսեղյանի սաները կմրցեն Վրաստանի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Թբիլիսիի «Սաբուրթալո» թիմի հետ, հուլիսի 25-ին «արջերի» մրցակիցը կլինի կիպրոսյան «Էթնիկոսը», իսկ հուլիսի 29-ին «Գանձասար-Կապանը» կմրցի Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում