Մոուրինյուն ֆուտբոլիստներին արգելել է «Pokemon Go» խաղալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին դուր չի գալիս «Pokemon Go» խաղի նկատմամբ համատարած հետաքրքրությունը։ «Daily Star»-ը հաղորդում է, որ պորտուգալացի մասնագետն իր ֆուտբոլիստներին արգելել է ազատ ժամանակ զբաղվել «պոկեմոններին որսալով»։

«Ժոզեն ձգտում է ֆուտբոլիստների և ակումբի աշխատակիցների հետ հիանալի հարաբերություններ ունենալ։ Նա կարծում է, որ ֆուտբոլիստները երբեմն պետք է հանգստանան մարզումներից և խաղերից, սակայն անհանգստացած է պոկեմոնների շուրջ առաջացած աղմուկից։ Նա ֆուտբոլիստներին խնդրել է չխաղալ «Pokemon Go»։ Խաղերից 48 ժամ առաջ Մոուրինյուի ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ մի կողմ դնեն և միայն մարզվեն»,-գրում է վերոնշյալ պարբերականը։

Նշենք, որ «Pokemon Go»»-ն մշակել են «Nintendo, «The Pokémon Company» և «Niantic» ընկերությունները: Խաղում օգտագործվում են լրացված իրականության տեխնոլոգիաներ. պետք է գտնել պոկեմոններին, և դա պետք է անել ոչ թե տանը նստած, այլ համապատասխան տեղանքով վազելով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում