Շանթ Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Հունահռոմեական ըմբշամարտի մրցումների վերջին օրը մեդալները վիճարկեցին 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ պատանի ըմբիշները: Հայաստանի 6 ներկայացուցիչներից երկուսը իրավունք էին ստացել պայքարելու մեդալների համար։ 

54 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը 30 ըմբիշների մրցապայքարում վստահ հաղթանակներ տոնեց Ռուսաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Թուրքիայի պատվիրակների նկատմամբ, իսկ եզրափակչի վճռորոշ գոտեմարտում 7:0 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ձիմիստարիշվիլուն՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Խաչատրյանն իր վերջին 3 գոտեմարտերում՝ քառորդ եզրափակչում, կիսաեզրափակչում և եզրափակչում ընդհանուր առմամբ վաստակեց 24 միավոր և իր 3 մրցակիցներին թույլ չտվեց միավոր վաստակել: 46 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը 3-րդ տեղի համար պայքարում 2:3 հաշվով զիջեց ռուսաստանցի Հուսեյն Հուսեյնովին։

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ թիմային պայքարում զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում