Հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց Ռիո (տեսանյութ)

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց օլիմպիական մայրաքաղաք, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հուլիսի 25-ին` կեսգիշերին, հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Օլիմպիական խաղերին: Ծանրորդների թիմը գլխավորում էր հավաքականի գլխավոր մարզիչ` Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չմեկնեց Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:

Հավելենք, որ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո կմեկնի արդեն հուլիսի 26-ին` գիշերը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում