Վարգաս․ Ցանկանում եմ մենամարտել Պակյաոյի հետ
25/07/2016 21:09
Նմանատիպ
WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջեսսի Վարգասը ցանկանում է մենամարտել 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մեննի Պակյաոյի հետ։
-Այժմ ամեն ինչ կախված է Բոբ Արումից և անձամբ Մեննիից։ Չգիտեմ՝ կցանկանա՞ Մեննին 140 ֆունտ քաշ գցել, բայց ես շատ եմ ցանկանում մենամարտել նրա հետ։ Պակյաոյի և Թերենս Կրոուֆորդի և Պակյաոյի ու իմ մենամարտերը հետաքրքիր կլինեն յուրովի։ Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնեն Բոբ Արումն ու իր թիմը,-Վարգասի խոսքը մեջբերված է «Bad Left Hook»-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում