«Բարսելոնան» Անդրե Գոմեշի համար 100 մլն եվրո հրաժարագին է սահմանել

Օրեր առաջ «Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց, որ «Վալենսիայի» հետ համաձայնություն է ձեռք բերել կիսապաշտպան Անդրե Գոմեշի տեղափոխության հարցում։ 22-ամյա պորտուգալացին հուլիսի 27-ին պաշտոնապես ներկայացվելու է կատալոնական ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում։

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Գոմեշի տրանսֆերի համար ակումբը վճարել է 35 մլն եվրո, ևս 20 մլն եվրո «Վալենսիան» կարող է ստանալ բոնուսների տեսքով՝ կախված ֆուտբոլիստի արդյունքներից։ Բացի այդ, «Վալենսիան» 15 մլն եվրո կստանա, եթե Գոմեշն արժանանա «Ոսկե գնդակի»։ Հայտնի է նաև, որ «Բարսելոնան» Անդրե Գոմեշի համար սահմանել է 100 մլն եվրո հրաժարագին։ Ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է 5 տարվա համար։

Անդրե Գոմեշը «Վալենսիայում» հանդես էր գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 78 խաղի, խփել է 8 գոլ, կատարել է 8 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում