Ռոնալդուն մասնակցել է Ջենիֆեր Լոպեսի ծննդյան տարեդարձին (տեսանյութ)

Ջենիֆեր Լոպեսի աստղային ընկերները երգչուհու ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ են պատրաստել։

Հուլիսի 23-ի գիշերը Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել Լաս Վեգասի «Caesar’s Palace» ժամանցային կենտրոնում։ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և երգչուհի մի շարք այլ աստղային ընկերներ (այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Կելվին Հարիսը) առանց նախապես տեղեկացնելու ներկա են եղել համերգին, իսկ արդեն կեսգիշերն անց միասին տոնել են Լոպեսի 47-ամյակը։

Պորտուգալացի ֆուտբոլիստը համերգի ժամանակ աչքի է ընկել իր պարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում