«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի խաղաց «Էթնիկոսի» հետ

Հուլիսի 25-ին Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Գանձասար-Կապանն» ստուգողական հանդիպումն անցկացրեց։

Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Էթնիկոսի» հետ խաղում երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ ունեին, բայց դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

Հավելենք, որ հուլիսի 29-ին «Գանձասար-Կապանը» կմրցի Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում