«Բանանցը» պայմանագրեր է կնքել 4 ֆուտբոլիստի հետ

2016-17թթ․ մրցաշրջանին ընդառաջ «Բանանցը» պայմանագրեր է ստորագրել չորս ֆուտբոլիստների հետ: «Բանանցի» շարքերն են համալրել 29-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը, 26-ամյա կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը, 20-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը և 20-ամյա հարձակվող Հայկ Ոսկանյանը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Արթուր Ավագյան
04.07.1987
Պաշտպան, կիսապաշտպան

 

Արթուր Ավագյանը հայտնի է դարձել Կապանի «Գանձասարի» կազմում իր ելույթներով, որի կազմում անցկացրել է 70-ից ավելի հանդիպում: Նա նաև հանդես է եկել «Կիլիկիայում» և «Արարատում»: Խաղացել է նաև Ղազախստանի առաջնությունում հանդես եկող Սեմեյի «Սպարտակ» թիմի կազմում: Նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն: Արթուր Ավագյանը մեկ հանդիպում է անցկացրել նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ 2013-ի օգոստոսին մասնակցելով Ալբանիայի դեմ ստուգողական խաղին:

Վարդգես Սաթումյան
07.02.1990
Կիսապաշտպան

 

Վարդգես Սաթումյանը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում իր ելույթները սկսել է Երևանի «Միկայի» կազմում, որտեղ հանդես է եկել 2012-ից 2015 թվականներին: 2015/16 մրցաշրջանն անցկացրել է «Փյունիկի» կազմում՝ 24 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, ստեղծագործ ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի առաջնության 128 հանդիպման և դարձել է 24 գոլի հեղինակ:

Հենրի Ավագյան
16.01.1996
Դարպասապահ

 

Երիտասարդ դարպասապահ Հենրի Ավագյանը «Միկայից» է տեղափոխվել «Բանանց»: Նա իր հաջող ելույթներով աչքի է ընկել «Միկա-2»-ի կազմում, ինչպես նաև Հայաստանի պատանեկան հավաքականներում:

Հայկ Ոսկանյան
23.06.1996
Հարձակվող

Բարձրահասակ հարձակվողը 2012-13 մրցաշրջանում է նշել իր նորամուտը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում՝ խաղալով Դիլիջանի «Իմպուլսի» կազմում: 2013-ից 2016 թվականներին հանդիսացել է «Միկայի» ֆուտբոլիստ: Ընդհնաուր առմամբ Բարձրագույն խմբում անցկացրել է 38 խաղ և խփել է հինգ գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում