Ուայդլերը կենթարկվի վիրահատության

WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնտեյ Ուայդլերը ևս մեկ անգամ պետք է ենթարկվի ձեռքի վիրահատության։

Ամերիկացի մարզիկը բազկի երկգլուխ մկանի վնասվածք էր ստացել հուլիսի 16-ին՝ Քրիս Արեոլայի հետ մենամարտում։ Անցյալ շաբաթ Ուայդլերն արդեն վիրահատվել է, սակայն լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է ևս մեկ վիրահատական միջամտություն։

«Boxingnews24»-ը հաղորդում է, որ եթե ապաքինումն առանց խնդիրների ընթանա, բռնցքամարտիկը նոյեմբերին կամ դեկտեմբերին կկարողանա ռինգ վերադառնալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում