Տոտտի․ Այսօր ֆուտբոլիստները հետևում են ոչ թե սրտի ձայնին, այլ գումարի

«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին, ով կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն հռոմեական ակումբում, քննադատել է այն ֆուտբոլիստներին, ովքեր հաճախ են ակումբներ փոխում։

-Այսօր ֆուտբոլիստները նման են քոչվորների։ Նրանք հետևում են ոչ թե սրտի ձայնին, այլ գումարի։ Գուցե հենց դրանով էլ ես տարբերվում եմ մի շարք ֆուտբոլիստներից։ Գնալով ավելի քիչ են դառնում սրտի ձայնին լսողները։ Եթե ես միայն գումարի մասին մտածեի, դեռ 10 տարի առաջ կհեռանայի «Ռոմայից»։ Ինձ համար կարևորը ֆուտբոլային կիրքն է։ Ես միշտ սիրել եմ «Ռոման» և ցանկացել եմ կրել միայն այս ակումբի մարզահագուստը,-Տոտտիի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում