«ՊՍԺ»-ն նոր կիսապաշտպան ունի

«Պարի Սեն Ժերմենը» հայտարարել է արգենտինացի կիսապաշտպան Ջիովանի Լո Կելսոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ 20-ամյա ֆուտբոլիստը, ում նախկին ակումբը «Ռոսարիո Սենտրալն» էր, «ՊՍԺ»-ի հետ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր է կնքել։

Արգենտինայի նախորդ առաջնությունում Լո Կելսոն մասնակցել է 14 խաղի, խփել է 2 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում, ստացել է 3 դեղին քարտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում