Զիդանը Մայորալին խորհուրդ է տվել չտեղափոխվել «Սպարտակ»

«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը, ով 2016-17թթ․ մրցաշրջանում վարձավճարով խաղալու է «Վոլֆսբուրգում», Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու հնարվորություն է ունեցել, սակայն մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ զրույցից հետո մտափոխվել է։

-«Սպարտակի» առաջարկած պայմանները ինձ հարմար էին։ Բանավոր համաձայնություն էինք ձեռք բերել, սակայն Զիդանի հետ զրուցելուց հետո որոշեցի տեղափոխվել «Վոլֆսբուրգ»։ Զիդանն ասաց, որ ապագայում ինձ հետ ծրագրեր ունի և խորհուրդ տվեց ընտրել «Վոլֆսբուրգը»։ Ես ինձ աշխարհի լավագույն ակումբի մասնիկն եմ զգում, և շատ կարևոր է, որ մարզիչը հավատում է ինձ։ Կարծում եմ՝ «Վոլֆսբուրգ» տեղափոխությունն ուժեղ առաջնությունում ունակություններս ցույց տալու լավ հնարավորություն է։

Իմ կարիերան նոր է սկսվում։ Այժմ ես պետք է աշխատեմ իմ անվան համար, ապացուցեմ, որ լավ ֆուտբոլիստ եմ, իսկ հետո անունս կաշխատի ինձ համար։ Ես չեմ կիսում այն տաղանդավոր ֆուտբոլիստների տեսակետը, ովքեր կարիերայի հենց սկզբից ցանկանում են հնարավորինս շատ գումար վաստակել,-ասել է 19-ամյա Մայորալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում