«Ռեալն» ընկերական խաղում պարտվեց «ՊՍԺ»-ին (տեսանյութ, ֆոտոշարք)
28/07/2016 08:38
Նմանատիպ
«International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում մրցեցին Մադրիդի «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը»։
Կոլումբուսի «Օհայո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ «Պարի Սեն Ժերմենի» կազմում արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացեց Նանատիմո Իկոնեն, ապա դուբլ ձևակերպեց Թոմաս Մենյեն, իսկ «Ռեալից» Մարսելոն կրճատեց հաշվի տարբերությունը։
Հավելենք, որ երկու թիմերն էլ իրենց հաջորդ հանդիպումն անցկացնելու են հուլիսի 30-ին․ «Ռեալի» մրցակիցը «Չելսին» է, իսկ «Պարի Սեն Ժերմենինը»՝ «Լեսթեր Սիթին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում