«Միլանը» 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

«Միլանը» և «Բավարիան» մասնակցում են մինչմրցաշրջանային «International Champions Cup» մրցաշարին։ Չիկագոյի «Սոլջեր Ֆիլդ» մարզադաշտում Կարլո Անչելոտիի և Վինչենցո Մոնտելայի թիմերն ընկերական հանդիպում անցկացրին, որի հիմնական ժամանակն ավարտվեց 3։3 հաշվով։

«Միլանի» կազմում աչքի ընկան Մ՛Բայե Նյանգը, Անդրեա Բերտոլաչին և Յուրայ Կուցկան, իսկ մյունխենյան թիմից Ֆրանկ Ռիբերին դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Դավիդ Ալաբան։ 

Մրցաշարի կանոնների համաձայն՝ հիմնական ժամանակահատվածում ոչ-ոքիի դեպքում թիմերը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի են մասնակցում։ «Միլանի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ իրացրին 11-մետրանոցները և հարվածաշարում 5։3 հաշվով հաղթանակ տոնեցին։

«International Champions Cup»

«Բավարիա» – «Միլան»՝ 3։3, 11-մետրանոցներ՝ 3։5
Գոլերը՝ Ռիբերի 29՛, 90՛/11-մետրանոց, Ալաբա 38՛ – Նյանգ 23՛, Բերտոլաչի 49՛, Կուցկա 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում