Ռոնալդուի պատվին ինքնաթիռ են անվանել
28/07/2016 11:04
Նմանատիպ
Իռլանդական «Ryanair» ավիաընկերությունը Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին շնորհավորել է Մադեյրայի օդանավակայանն իր պատվին անվանակոչելու առիթով։
Այս կապակցությամբ ավիաընկերությունն ինքնաթիռներից մեկն անվանել է Ռոնալդուի պատվին․ ընկերության և ֆուտբոլիստի անվան համադրությունից ստացվել է «Ryanaldo», որն արդեն թռիչք է կատարել դեպի Մադեյրա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց՝ Մադեյրայի օդանավակայանն այսուհետ կոչվելու է «Մադեյրայի Կրիշտիանու Ռոնալդու օդանավակայան»: 31-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Մադեյրա կղզու գլխավոր քաղաքում` Ֆունշալում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում