Խան․ Հույս ունեմ՝ Գարսիայի հետ կմենամարտեմ հունվարին

Բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը մտադիր է ռևանշ-մենամարտ անցկացնել WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեննի Գարսիայի հետ։ Վերջինս ցանկանում է ռինգ վերադառնալ սեպտեմբերին, սակայն Խանի համար այդ ժամանակահատվածը հարմար չէ։

-Ես Գարսիայի տիտղոսի պարտադիր հավակնորդն եմ։ Չեմ կարողանա մենամարտել սեպտեմբերին, սակայն հույս ունեմ՝ պատրաստ կլինեմ հունվարին։ Դեռևս իմ երկրորդ՝ Բազ Կեյրիի հետ մենամարտից հետո ձեռքի հետ կապված խնդիրներ ունեի։ 7 տարի անց վերջապես վիրահատվել եմ։ Ինձ ասել են, որ այս ընթացքում օգտագործել եմ ձեռքիս ուժի միայն 30%-ը։ Ուրախ եմ, որ խնդիրը վերջապես լուծվել է և սպասում եմ Գարսիայի հետ մենամարտին,-Խանի խոսքը մեջբերված է «Sport360»-ից։

Հավելենք, որ Դեննի Գարսիան Ամիր Խանի հետ սեպտեմբերին չմենամարտելու դեպքում ցանկանում է մրցել Անդրե Բերտոյի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում