«Շիրակը» մի շարք ֆուտբոլիստների հետ երկարաձգեց պայմանագրերը

Հուլիսի 31-ին լրանալու էր «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները։

Գյումրու ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մեկ տարով երկարաձգել են պայմանագրերը Կարեն Ալեքսանյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Արման Հովհաննիսյանի, Նորայր Աբրահամյանի, Ռումյան Հովսեփյանի և Նեմանյա Ստոշկովիչի հետ։

Բոլորի պայմանագրերը նախատեսված են մինչև 2017թ. հուլիսի 31-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում