«ՊՍԺ»-ն հետաքրքրված է «Ռեալի» հարձակվողով

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսի ծառայություններով։ Իսպանական «AS» պարբերականը տեղեկություններ ունի, որ փարիզյան ակումբն արդեն մադրիդցիներին առաջարկ է արել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար։

«Արքայական ակումբը» պատրաստ է վաճառել Խեսեին, որն այդպես էլ Զինեդին Զիդանի թիմում հիմնական կազմի ֆուտբոլիստ չդարձավ, սակայն մտադիր է նախքան վաճառքը ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգել մինչև 2017 թվականը, որ հետո հնարավորություն ունենա նրան հետ գնելու։

Նախորդ մրցաշրջանում Խեսեն 28 հանդիպում է անցկացրել Պրիմերայում, որոնցից 7-ը՝ հիմնական կազմում, խփել է 5 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում