«ՊՍԺ»-ն ջախջախիչ հաղթանակ է տոնել «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ, ֆոտոշարք)

«Չեմպիոնների միջազգային գավաթ» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում Կարսոնում հանդիպեցին Ֆրանսիայի և Անգլիայի չեմպիոնները։

«Պարի Սեն Ժերմենը» 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց․ 26-րդ րոպեին Էդինսոն Կավանին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Նանիտամո Իկոնեն, իսկ երկրորդ կեսում աչքի ընկան Լուկաս Մոուրան և Օդսոնն Էդուարը։

Հավելենք, որ օգոստոսի 3-ին «Լեսթերն» ընկերական հանդիպում է անցկացնելու «Բարսելոնայի» հետ։

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Պարի Սեն Ժերմեն» – «Լեսթեր Սիթի»՝ 4։0
Գոլերը՝ Կավանի 26՛/11-մետրանոց, Իկոնե 45՛, Մոուրա 65՛, Էդուար 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում