«Բավարիան» խնդիրներ չունեցավ «Ինտերի» հետ խաղում (տեսանյութ)

2016-17թթ․ մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում «Բավարիան» ընկերական հանդիպում անցկացրեց «Ինտերի» հետ։

Շարլոտի «Բանկ օֆ Ամերիկա» մարզադաշտում կայացած խաղում Կարլո Անչելոտիի թիմը 4։1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց։ «Բավարիայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջուլիան Գրինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրանկ Ռիբերին, իսկ «Ինտերի» միակ գոլը խփեց Մաուրո Իկարդին։ 

Հավելենք, որ օգոստոսի 3-ին «Բավարիան» խաղալու է «Ռեալի» հետ, իսկ «Ինտերը»՝ «Սելթիկի»։

Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշար

«Ինտեր» – «Բավարիա»՝ 1։4
Գոլերը՝ Իկարդի 90՛ – Գրին 7՛, 30՛, 35՛, Ռիբերի 13՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում