Զիդանը՝ Մորատայի և Խեսեի տրանսֆերների մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը վաճառելու մտադրություն չունեն և խոսել է Խեսեի՝ «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության հավանականությունից։

-Մորատան «Ռեալի» ֆուտբոլիստ է։ Մենք ուրախ ենք, որ նա վերադարձել է հարազատ տուն։ Ալվարոն մնալու է «Ռեալում»։

Խեսեն բանակցություններ է վարել «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Ավելին ասել չեմ կարող, քանի որ ինքս էլ շատ տեղեկություն չունեմ, սակայն հենց այդ պատճառով նա չմասնակցեց «Չելսիի» հետ խաղին։ Ամեն դեպքում, որևէ պաշտոնական համաձայնություն այս պահին չկա,-Զիդանի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում