Նոր համալրումներ «Ալաշկերտում»

«Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագրեր է կնքել չորս ֆուտբոլիստների հետ, որոնցից երկուսը, ըստ էության վերադարձել են հարազատ ակումբ: Խոսքը Միհրան Մանասյանի և Բենիկ Հովհաննիսյանի մասին է: Ավելի վաղ տեղեկացրել էինք Միհրան Մանասյանի վերադարձի մասին, իսկ ազգային հավաքականի թեկնածու կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանն «Ալաշկերտ» է վերադարձել «Արարատում» մեկ տարի անցկացնելուց հետո:

Մյուս երկու ֆուտբոլիստները Գագիկ Դաղբաշյանն ու Դմիտրի Կորտավան են: Դաղբաշյանի վերջին ակումբը Սլովակիայի Ֆորտունա Լիգայի «Ռուժոմբերոկն» էր: Ինչ վերաբերում է հարձակվող Դմիտրի Կորտավային՝ նա Ռուսաստանի քաղաքացի է և մարզական կարիերան անցկացրել է այդ երկրի առաջին դիվիզիոնի տարբեր ակումբներում: Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Լուչ Էներգիայում»։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ 3-ամյա պայմանագրեր են ստորագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում