«Արարատը» նորեկներ ունի

«Արարատի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմում կատարվել են մի շարք համալրումներ։

Ակումբ է վերադարձել դարպասապահ Արամ Հայրապետյանը, ով մասնակցել է «Բանանցի» և «Ալաշկերտի» հետ ստուգողական հանդիպումներին: Նորեկների թվում է նաև պաշտպան Արգիշտի Պետրոսյանը, ում նախորդ ակումբը Լիբանանի «Հոմենեթմենն» էր։ Հակոբ և Արամ Լոռեցյաններն էլ «Արարատ» են տեղափոխվել «Ալաշկերտից»:

«Արարատի» կազմը համալրել է վերջին շրջանում Հունաստանում հանդես եկած կիսապաշտպան Կարեն Ավոյանը։  Նոր մրցաշրջանում «Արարատում» հանդես կգան նաև երկու աֆրիկացի կիսապաշտպաններ. Aspire Academy-ի սան, հարավաֆրիկացի Հեփի Սիմելելան հանդես է եկել Բելգիայի «Էուպենում», իսկ իվուարցի Իսմայիլ Բրուն խաղացել է տեղի ASFA և Բենինի «Ռեքուինս» ակումբներում:

Ավելի վաղ «Արարատը» պայմանագրեր էր ստորագրել իվուարցի ֆուտբոլիստներ Նասիմ Աարոն Կպեհիայի և Բրաիմա Բրունո Կոնեի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում