Խան․ Ատում եմ Բրուկին, բայց կմենամարտեմ նրա հետ

Աշխարհի նախկին չեմպիոն Ամիր Խանը պատրաստել է մենամարտել IBF վարկածով չեմպիոն Կել Բրուկի հետ՝ չնայած նրա հետ լավ հարաբերություններ չունի։

-Այո՛, ես չեմ սիրում Բրուկին։ Անկեղծ կլինեմ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ատում եմ Բրուկին։ Սակայն Մեծ Բրիտանիայում բռնցքամարտի սիրահարները ցանկանում են տեսնել իմ և Բրուկի մենամարտը, դրա համար ես պատրաստ եմ նրա հետ ռինգ բարձրանալ,-Խանի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հավելենք, որ Կել Բրուկի առաջիկա մենամարտը նախատեսված է սեպտեմբերի 10-ին, մրցակիցը Գենադի Գոլովկինն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում