«Ինտերը» հետաքրքրված է Օբամեյանգի ծառայություններով

Իտալական «Ինտերը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու հնարավորությունը։

Առաջիկա ժամանակահատվածում միլանյան ակումբը կարող է զրկվել հարձակվող Մաուրո Իկարդիից և արգենտինացուն փոխարինող է փնտրում։

«Ինտերը» կապ է հաստատել «Բորուսսիայի» հետ քննարկելու Օբամեյանգի տրանսֆերի հավանականությունը, սակայն գերմանական կողմը հասկացրել է, որ հակված չէ հարձակվողին վաճառելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում