Մարկո Պրլյեվիչը փորձաշրջան կանցնի «Շիրակում»

Այսօր «Շիրակին» է միացել սերբ կենտրոնական պաշտպան Մարկո Պրլյեվիչը։ Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 28-ամյա սերբը մեկ շաբաթյա փորձաշրջան կանցնի գյումրեցիների կազմում։

Պրլյեվիչը «Շիրակում» գտնվում է ազատ խաղացողի կարգավիճակում, իսկ մինչ այդ հանդես է եկել Բոսնիա և Հերցոգիվինայի բարձրագույն խումբը ներկայացնող «Բորակ Բանիա Լուկա» ակումբում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում