«Արարատը» 4 նորեկ ունի

Նոր մրցաշրջանին ընդառաջ «Արարատը» շարունակում է համալրել կազմը: Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պայմանագրեր են ստորագրվել 4 ֆուտբոլիստների հետ:

27-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Մարատ Դաուդովը ժամանակին հաջողությամբ հանդես է եկել Կապանի «Գանձասարում», ներկայացրել է մի շարք ուկրաինական թիմեր: Վերջերս Դաուդովը «Գորնյակից» տեղափոխվել էր «Ալաշկերտ», սակայն հետագայում խզեց պայմանագիրը:

29-ամյա պաշտպան Գևորգ Պողոսյանը և 26-ամյա կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանը «Արարատ» են տեղափոխվել «Ալաշկերտից», որի կազմում նախորդ մրցաշրջանում նվաճել էին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 30-ամյա պաշտպան Ռաֆայել Սաֆարյանը ժամանակին խաղացել է «Արարատում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում