Մենեզն ականջի լուրջ վնասվածք է ստացել (լուսանկարներ)

«Բորդոյի» նորեկ Ժերեմի Մենեզը «Լորյանի» հետ ընկերական խաղում (3:1) ականջի լուրջ վնասվածք է ստացել։ 29-ամյա ֆրանսիացին խաղադաշտ է դուրս եկել 60-րդ րոպեին, իսկ 77-րդ րոպեին Խեկով Դիդյե Նդոնգի կոպիտ խաղի պատճառով ստիպված է եղել փոխարինվել։

Շուտով Մենեզը վիրահատության կենթարկվի և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը։

Հիշեցնենք, որ Ժերեմի Մենեզն օրերս է «Միլանից» տեղափոխվել «Բորդո»՝ նոր ակումբի հետ կնքելով 3-ամյա պայմանագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում