Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Արմեն Ադամյանը պայմանագիր է ստորագրել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ և համալրել գլխավոր թիմի մարզչական շտաբը։ Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից։

49-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար։ Նա մարզչական «Pro» կարգ ունի: Ադամյանը Հայաստանում գլխավորապես աշխատել է «Միկայում»։ 2005-2007 թթ., 2009-2011 թթ., և 2015 թ.:

Արմեն Ադամյանը մարզչական գործունեություն է ծավալել նաև ռուսաստանյան մի շարք թիմերում՝ Սմոլենսկի «Դնեպր» և «Կրիստալ», Ուլյանովսկի «Վոլգա», Պենզայի «Զենիթ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում