«Ռոման» երկարաձգել է Շչենսնիի վարձակալության ժամկետը

Դարպասապահ Վոյցեխ Շչենսնին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», ևս մեկ մրցաշրջան վարձակալությամբ հանդես կգա «Ռոմայում»։

Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հաստատել է, որ 26-ամյա դարպասապահի վարձակալության ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։

«Ես ուրախ եմ, որ հաջող անցկացրած մրցաշրջանից հետո հնարավորություն եմ ստացել շարունակելու խաղալ այստեղ։ Ուրախ եմ, որ մարզիչը վստահում է ինձ։ Հույս ունեմ՝ առաջիկա մրցաշրջանում կգերազանցենք այն, ինչին հասել ենք նախորդում»,-ասել է Շչենսնին, ով նախորդ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցել է 42 հանդիպման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում