«Յուվենտուսի» տրանսֆերային նպատակը Մատյուիդին է

Թուրինի «Յուվենտուսը» կենտրոնացել է «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին ձեռք բերելու ջանքերի վրա՝ վերջինիս տեսնելով որպես Պոլ Պոգբայի հավանական փոխարինող, գրում են լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։

«France Football»-ի տեղեկություններով, իտալական ակումբը պատրաստ է Մատյուիդիի համար վճարել «ՊՍԺ»-ի պահանջած 35 միլիոն եվրո հրաժարագինը։ Մինո Ռայոլան, որը 29-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալն է, վերջինիս հաղորդել է, որ առաջիկա օրերին կարող է տեղափոխվել թուրինյան ակումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում