Դիարան մերժել է «Վալենսիայի» և «Գալաթասարայի» առաջարկները

«Մարսելի» կիսապաշտպան Լասանա Դիարայի ներկայացուցիչ Ֆարագ Ատեմը հաղորդել է, որ 21-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը մերժել է «Վալենսիայի և «Գալաթասարայի» առաջարկները։ Նա վստահեցրել է, որ իր հաճախորդը մտադիր է մնալ «Մարսելում»։

-Մենք առաջարկ ունենիք «Վալենսիայից» և քննարկեցինք դա։ Ի վերջո Լասն ասաց ինձ, որ չի կարող ընդունել այն մի քանի պատճառներով։ Նա կարծում է, որ անձնական պատճառներով իր համար այս պահին ավելի լավ է շարունակել իր ելույթները «Մարսելում»։

Մենք նաև «Գալաթասարայից» ենք առաջարկ ստացել, սակայն Լասը նախընտրում է իր ներկա ակումբում մնալը,-Ֆարագ Ատեմի խոսքն է մեջբերել «AS»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում