«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսսիան» մինչմրցաշրջանային ընկերական հադիպումների շրջանակում մրցեց անգլիական «Սանդերլենդի» հետ։

Հանդիպման առաջին գոլը 17-րդ րոպեին խփեց գերմանական ակումբի կիսապաշտպան Նուրի Շահինը, որին 66-րդ րոպեին «Սանդերլենդը» պատասխանեց Լամին Կոնեի գոլով։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հիշեցնենք, որ «Սանդերլենդը» Դևիդ Մոյեսի գլխավորությամբ Պրեմիեր լիգայում մեկնարկում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղով, իսկ «Բորուսսիայի» առաջին հանդիպումը նոր մրցաշրջանում կլինի «Բավարիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում