Ռիո-2016. Հայ մարզիկներն սկսում են ելույթները

Օգոստոսի 6-ին հայ մարզիկները սկսում են իրենց մրցելույթներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում:

Մրցումային առաջին օրը իրենց պայքարն են սկսում` բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը։

Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի տեղական ժամանակով` ժամը 11:00-ին, Արթուր Հովհաննիսյանը` 11:30-ին, իսկ մարմնամարզիկները` 14:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում