«Ալաշկերտը» մեկ շաբաթ չանցած խզել է նորեկի հետ պայմանագիրը

Երևանի «Ալաշկերտը» այսօր խզել է ռուսաստանցի Դմիտրի Կորտավայի հետ պայմանագիրը, որը կնքվել էր հուլիսի 31-ին 3 տարի ժամկետով։

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ 26-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:

Օրերս «Ալաշկերտից» հեռացել էին նաև Արամ Բարեղամյանը, Գևորգ Պողոսյանը և Մարատ Դաուդովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում