Արկադի Անդրեասյանը գլխավորեց «Արարատը»

«Արարատը» պաշտոնապես հաստատել է, որ թիմը գլխավորել է Արկադի Անդրեասյանը։ 

68-ամյա մասնագետն «Արարատը» մարզելու փորձ ունի․ նրա օրոք թիմը դարձել է Հայաստանի Գավաթակիր (1996-97թթ․), Սուպերգավաթակիր (2009թ․), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996-97թթ․, 1999թ․, 2000թ․):

Որպես ֆուտբոլիստ Անդրեասյանը երկու անգամ դարձել է ԽՍՀՄ Գավաթակիր (1973թ․, 1975թ․) և մեկ անգամ չեմպիոն (1973թ․), երկու անգամ շահել է առաջնության արծաթե մեդալները (1971թ․, 1976թ․ (գարուն)): 1971, 1973, 1974, 1975 թվականներին Անդրեասյանն ընդգրկվել ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, իսկ 1973-ին ճանաչվել է երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: Առաջնության լավագույն ռմբարկու է դարձել 1976-ին (գարուն): ԽՍՀՄ հավաքականի կազմում Անդրիասյանը դարձել է 1972թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ ունի, հանիսանում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր։

Լուսանկարը` PAN Photo։

Հետևեք մեզ նաև Telegram-ում