Բարձրագույն խումբ․ «Շիրակը» մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ առաջնության մեկնարկային տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Փյունիկին»։

Հանդիպման առաջին խաղակեսում գյուրեցիների կազմում դուբլ ձևակերպեց Վիուլեն Այվազյանը։ 61-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ Դավիթ Մանոյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Մնացած ժամանակահատվածում «Փյունիկի» ֆուտբոլիստներին չհաջողվեց աչքի ընկնել՝ չնայած 82-րդ րոպեից երևանյան թիմն ուներ թվային առավելություն․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Աղվան Դավոյանը։

Այն, ինչ չստացվեց «Փյունիկի» մոտ, արեցին գյումրեցիները․ ավելացրած ժամանակում «Փյունիկի» դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Արամ Մուրադյանը։

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 3։1
Գոլերը՝ Այվազյան 21՛, 45՛, Մուրադյան 90+4՛ – Մանոյան 61՛ / 11-մետրանոց
Հեռացում՝ Դավոյան 82՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում