Լաերսիոյի գոլը հաղթական էր «Բանանց»-«Արարատ» խաղում

«Բանանցը» հաղթանակով մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի 2016-17թթ․ առաջնությունում։ Առաջին տուրում Տիտո Ռամալյոյի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ․ հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Լաերսիոն։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի 25-րդ առաջնության առաջին տուրում հաղթանակ է տոնել նաև «Շիրակը»․ գյումրեցիները 3։1 հաշվով հաղթել են «Փյունիկին»։ Վաղը կայանալու է «Ալաշկերտ»-«Գանձասար Կապան» հանդիպումը։

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Բանանց» – «Արարատ»՝ 1։0
Գոլը՝ Լաերսիո 57՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում