Հակոբ Սերոբյան․ Եզրափակչում Մերդինյանը հանդես կգա ավելի բարդ վարժությամբ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Հարություն Մերդինյանի և Արթուր Դավթյանի ելույթների մասին։

Հարություն Մերդինյանի մասին. «Հարություն Մերդինյանը կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Մեր ստուգողական մարզումների ժամանակ նա վարժությունը կատարում էր ավելի վատ, սակայն հիմա գերազանց արեց այն: Նա արեց վարժությունն այն բարդությամբ, ինչպես և պլանավորել էինք, ավելի բարդ վարժությամբ Հարությունը հանդես կգա արդեն եզրափակչում»։

Արթուր Դավթյանի մասին. «Արթուրն առաջին ցատկի ժամանակ շատ լավ կատարեց վարժությունը, իսկ երկրորդի ժամանակ իր հնարավորություններից մի բան էլ ավել կատարեց, պարզապես բարձր ցատկեց և չկարողացավ կանգնել ոտքերի վրա: Հիմա Դավթյանը անհաջողության մեջ ինքն իրեն է մեղադրում միայն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում