«Պարի Սեն Ժերմենը»՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Պարի Սեն Ժերմենն» առաջին տիտղոսը նվաճեց։ Ֆրանսիայի Սուպերգավաթի՝ «Լիոնի» հետ խաղում փարիզյան թիմը 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։ «ՊՍԺ»-ի կազմում մեկական գոլ խփեցին Խավիեր Պաստորեն, Լուկա Մոուրիան, Հաթեմ Բեն-Արֆան, Լևին Կուրզավան, իսկ «Լիոնից» հաշիվը կրճատեց Կորենտին Տոլիսոն։

«Պարի Սեն Ժերմենը» 6-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթակիր և այդ ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Առաջինը «Լիոնն» է՝ 8 Սուպերգավաթ։

Ֆրանսիայի Սուպերգավաթ

«Պարի Սեն Ժերմեն» – «Լիոն»՝ 4։1
Գոլերը՝ Պաստորե 9՛, Մոուրա 19՛, Բեն-Արֆա 34՛, Կուրզավա 54՛ – Տոլիսո 87՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում