«Ալաշկերտն» ու «Գանձասար Կապանը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Բարձրագույն խմբի 2016-17թթ․ առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում մրցեցին գործող չեմպիոն «Ալաշկերտը» և «Գանձասար Կապանը»։ «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում թիմերին չհաջողվեց գոլեր խփել։

Հիշեցնենք, որ առաջին տուրի մյուս խաղերում «Շիրակը» 3։1 հաշվով հաղթել է «Փյունիկին», իսկ «Բանանցը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ։

Հայաստանի առաջնություն, առաջին տուր
«Ալաշկերտ» – «Գանձասար Կապան»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում