«Ռեալը» հաստատել է Խեսեի տեղափոխությունը

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ «ՊՍԺ»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հարձակվող Խեսեի տեղափոխության շուրջ։ Մադրիդյան ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին և նրան հաջողություն մաղթել նոր ակումբում։ Գործարքի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Ֆրանսիական «L’Equipe»-ը տեղեկություններ ունի, որ «ՊՍԺ»-ն 23-ամյա ֆուտբոլիստի համար 25 միլիոն եվրո է վճարել։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ապագայում փարիզցիները չեն կարող Խեսեին վաճառել «Բարսելոնային» պայմանագրում «Ռեալի» պարտադրած կետերից մեկի պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում