Մանչինիի հրաժեշտի նամակն «Ինտերին»

«Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, որի հեռացումն աշխատանքից արդեն պաշտոնապես հաստատվել է, հաջողություն է մաղթել միլանյան ակումբին։ Իտալացի մասնագետը «Ինտերը» գլխավորել էր 2014-ին։

«Այսօր ավարտվեց իմ համագործակցությունն «Ինտերի» հետ։ Դա ակումբի որոշումն էր։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել «Ներաձուրիի» երկրպագուներին, որոնք միշտ աջակցել են ինձ, ինչպես նաև ֆուտբոլիստներին։ Նրանք հոյակապ են եղել ու ցույց են տվել իրենց պրոֆեսիոնալիզմը համատեղ աշխատանքի 20 ամիսների ընթացքում։ 

Կցանկանայի շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք աշխատել են ինձ հետ, ակումբի ղեկավարությանն ու տնօրեններին։ «Ինտերին» ապագայում հաջողություն եմ մաղթում, մեծ նվաճումներ ու մարզական արդյունքներ»,-Մանչինիին մեջբերում է «ANSA»-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում