Գործակալ․ Իսկոն ցանկանում է մնալ «Ռեալում» և երկարաձգել պայմանագիրը

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի հայր և գործակալ Պակո Ալարկոնը հայտարարել է, որ որդին մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոյի տրանսֆերը ձեռք բերելու ջանքեր է գործադրում «Միլանը»։

-Վերջին օրերին Իսկոյի տրանսֆերի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են եղել, սակայն դրանք մեզ չեն հետաքրքրում։ Այս պահին մենք չենք դիտարկելու «Միլանի» կամ այլ ակումբների առաջարկները։ Իսկոն ցանկանում է կարիերան շարունակել բացառապես «Ռեալում» և հույս ունի՝ կերկարաձգի պայմանագրի ժամկետը, որը լրանալու է 2018-ին,-Պակո Ալարկոնի խոսքը մեջբերված է «Tuttomercatoweb»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում