Պաշտոնական. «Ինտերը» նոր գլխավոր մարզիչ ունի

Իտալական «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է Ֆրանկ դե Բուրին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Հոլանդացի մասնագետն այսօր կներկայացվի նոր պաշտոնում։

46-ամյա դե Բուրը 2010-ից գլխավորել է «Այաքսը» և այնտեղից հեռացել ավարտված մրցաշրջանից հետո։ Նա 5 անգամ ամստերդամյան ակումբին Հոլանդիայի չեմպիոն է դարձրել։

Հիշեցնենք, որ երեկ «Ինտերը» փոխադարձ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Ռոբերտո Մանչինիի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում