«Օկլահոմայի» բասկետբոլիստի հայրը հրաժարվել է որդուց

«Օկլահոմա Սիթիի» կենտրոնական Էնես Կանտերի հայրը՝ Մեհմեթ Կանտերը, նամակ է գրել, որում հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքը հրաժարվում են Էնեսից վերջինիս քաղաքական հայացքների պատճառով։

Հուլիսի կեսերին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել, որի կազմակերպման մեջ երկրի իշխանությունները մեղադրում են Ֆեթհուլլահ Գյուլենին։ Կանտեր կրտսերը մշտապես աջակցել է հանրային գործիչներին և դեմ արտահայտվել ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանին։

-Ես Էնեսին զգուշացրել էի, բայց նա չդադարեց «թվիթներ» գրել մեր նախագահի և Թուրքիայի ժաղավրդի դեմ։ Մեր ընտանիքը չի սատարում նրա անարգալից արտահայտությունները։ Ես ու Կանտերների ընտանիքը հրաժարվում ենք Էնեսից։ Ցանկանում ենք ներողություն խնդրել մեր նախագահից և Թուրքիայի ժողովրդից, որ նման որդի ենք դաստիարակել,-գրել է Մեհմեթ Կանտերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում