Դե Լաուրենտիսը վաղը կհանդիպի Իկարդիի գործակալին

«Նապոլին» չի դադարեցնում «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին ձեռք բերելու փորձերը։

Նեապոլյան ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վաղը կհանդիպի արգենտինացի ֆուտբոլիստի գործակալին և կնոջը՝ Վանդա Նարային։ «Նապոլին» պատրաստ է 55 միլիոն եվրո առաջարկել Իկարդիի դիմաց, գումարած բոնուսները։

«Ինտերը» դեռևս չի որոշել բաժանվել Իկարդիից, սակայն ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հնարավորություն միլանյան ակումբը կունենա միայն տրանսֆերային պատուհանի ավարտից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում