Ռիո-2016․ Արամ Ավագյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռիո-2016․ Արամ Ավագյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրը պայքարի դուրս եկան 56 կգ քաշային բռնցքամարտիկները։

Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը մեկնարկային մենամարտում 2։1 (29:28, 28:29, 29:28) հաշվով հաղթեց Արաշի Մորիսիկային և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ 

1/8 եզրափակչում Արամ Ավագյանը մրցելու է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է մեկնարկային մենամարտում, իսկ 69 կգ քաշային Վլադիրմիր Մարգարյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ օգոստոսի 11-ին մրցելու է կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում