Ռիո-2016․ Հովհաննես Բաչկովը շարունակում է պայքարը

Ռիո-2016․ Հովհաննես Բաչկովը շարունակում է պայքարը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումների 64 կգ քաշային կարգում պայքարի դուրս եկավ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը։

Վենեսուելայի ներկայացուցիչ Լուիս Արկոնի հետ մենամարտում Բաչկովը համառ պայքարում 2։1 (29:28, 29:28, 28:29) հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ 1/4 եզրափակչի ուղեգրի համար Բաչկովը կմրցի Հու Քյանխուն (Չինաստան) -Ռաուլ Կուրիել (Մեքսիկա) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը հաղթել են իրենց մեկնարկային մենամարտերում և դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է 1/16 եզրափակչում։  52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն իր մեկնարկային մենամարտը դեռ չի անցկացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում